Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Որովայնը` հղիության ժամանակ. morevmankan
Ապագա մոր շաբաթը-շաբաթի մեծացող որովայնը հղիության ինքնատիպ խորհրդանշանն է: Որովայնը չափերով մեծանում է պտղի, արգանդի աճի և շուրջպտղային հեղուկի (ապագա երեխայի կենսամիջավայրը) հաշվին: Որովայնի մաշկի խնամքով պետք է զբաղվել արդեն առաջին շաբաթներից, երբ հղիությունը դեռևս նկատելի չէ շրջապատի համար: Առաջին եռամսյակում որովայնի մաշկն ավելի լավ է խոնավացնել բնական յուղերով՝ ձիթայուղ, նշի և կոկոսի յուղ: Երկրորդ եռամսյասկից սկսած մինչև ծննդաբերությունը կարելի է օգտագործել հղիների համար նախատեսված հատուկ քսուկներ: Դրանց կազմի մեջ մտնում են վիտամիններ А և E: աԱյդ քսուկներն արդյունավետ կերպով խոնավացնում են մաշկը և կանխում մաշկային ձգումների` ստրիաների, առաջացումը: 4-5 ամսում, երբ որովայնը սկսում է նկատելի կլորանալ, անհրաժեշտ է մտածել հղիության համար առաջին իրերի ձեռք բերման մասին: Կարևոր է հիշել, որ ներքնազգեստը և հագուստը պետք է լինեն բնական կտորից, փափուկ, գոտիները և ռեզինները լինեն առաձգական և չճնշեն որովայնը:
Երեխայի ակտիվ աճի շրջանում շատ ապագա մայրեր գանգատվում են որովայնի մաշկի քորից: Քորել այդ շրջանները պետք չէ, որպեսզի չվնասվի մաշկը: Ավելի լավ է օրը երկու անգամ խոնավացնել այդ հատվածները յուղով` որպես լրացում օգտագործվող քսուկին:
6-րդ ամսից սկսած հղիներին խորհուրդ է տրվում կրել մինչծննդյան բանդաժ: Այն պահում է աճող արգանդը, ճիշտ բաշխում է նրա քաշը, իջեցնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, կանխում է մաշկի գերձգումը` թույլ չտալով ստրիաների առաջացումը: Ցանկալի է ընտրել ունիվերսալ բամբակյա բանդաժ` միկրոթելերով: Այն անհրաժեշտ է հագնել պառկած դիրքում և կրել գրեթե ամբողջ օրը: Բանդաժը գնել անպայման փորձելուց հետո:
Որովայնի նախկին ձևը վերականգնել երեխայի ծննդից հետո կօգնի հետծննդյան բանդաժը: Այն ձգում է որովայնը` նրան օգնելով արագ վերադառնալ նորմալ վիճակի: Կան նաև հետվիրահատական բանդաժներ` նախատեսված կեսարյան հատումից հետո օգտագործման համար: Դրանք ֆիքսում են հետվիրահատական կարերը և պահում որովայնի առաջնային պատի մկանները` քչացնելով ցավային զգացողությունները:
Հղիների մոտ շատ հարցեր է առաջացնում որովայնի մաշկին երկայնակի պիգմենտային շերտի առաջացումը: Այն կարող է առաջանալ տարբեր ժամկետներում, սակայն առավել հաճախ լինում է 7 ամսականից հետո: Բանն այն է, որ որովայնի կենտրոնում, որտեղ այդ շերտն առաջանում է, չկա մկանային հյուսվածք, կա միայն շարակցական հյուսվածք: Հղիության վերջում այդ շրջանը ուժեղ ձգվում է և առանձնանում գույնով: Նրա գույնը, երկարությունը և հաստությունը յուրաքանչյուր կնոջ մոտ անհատական է, ինչպես և դրա անհետանալու ժամկետը: Այդ կապակցությամբ անհանգստանալ պետք չէ. շերտն անհետանում է, երբ կնոջ հորմոնալ ֆոնը վերադառնում է նախկին վիճակին:
30.07.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYWeYjIe' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

